211652_close_icon
views-count29918 դիտում article-date 17:48 31-03-2015

Չարամտորեն երթևեկության կանոնները խախտած երիտասարդների «47» համարներով մեքենաները տեղափոխվեցին համապատասխան վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 30-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Հրաչ Վարդանյանի վարած Mercedes մակնիշի 47 LZ 047 համարանիշի, Նարեկ Մարտիրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 47 NZ 777 համարանիշի և Դավիթ Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 47 ՕT 047 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս Հանրապետության հրապարակում միմյանց ուղեկցելով՝ չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները և անգամ մեքենաները վարել չթույլատրելի հատվածում: Նշված արարքի համար 3 վարորդներն էլ ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր