211652_close_icon
views-count93744 դիտում article-date 17:26 20-02-2018

«Գայի պլաշչադկա» տեղափոխվեցին «երկվորյակ» Niva-ներ, որոնց վարորդնեը չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները, ստեղծել վթարային իրավիճակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և հետախուզման հատուկ խմբի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Niva Urban մակնիշի 98 GV 988 համարանիշի և Niva Urban մակնիշի 99 OO 005 համարանիշի երկու ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենաների վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները, ստեղծել վթարային իրավիճակներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Տրանսպորտային միջոցների վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Ոստիկանությունը կրկին դիմում է վարորդների ողջամտությանը՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունը բխում է բոլորիս շահերից․ պետք է խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ անդառնալի հետևանքներով պատահարներից խուսափելու համար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր