211652_close_icon
views-count1240 դիտում article-date 16:21 30-03-2015

Սոչիում զգուշացվել է ձնահոսքի վտանգի մասին

Ռուսաստանի Սոչի քաղաքի լեռնային շրջաններում ՝ 1000 մետրից ավելի բարձրություններում օդերևութաբանները զգուշացրել են ձնահոսքի վտանգի մասին: Քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ է տրվել խուսափել լեռնային հատվածներ բարձրանալուց, իսկ անհրաժեշտության դեպքում կոչ է արվել զանգահարել փրկարար ծառայություն: Այդ զգուշացումն արվել է այն պատճառով, որ այսօր երեկոյան Սոչիում սպասվում է ուժեղ հարավային և հարավ-արևելյան քամի՝ 17մ/վ արագությամբ, ինչպես նաև ամպրոպային եղանակ:

Նմանատիպ նյութեր