211652_close_icon
views-count1259 դիտում article-date 11:29 28-03-2015

Հայաստանում կուսակցությունից կուսակցություն անցնելու սովորույթը երկարամյա պատմություն ունի. 168 Ժամ

«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք. «Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ից հեռացած մի շարք պատգամավորներ դիմել են իրենց՝ ՕԵԿ-ին անդամագրվելու հարցով: Հայաստանում կուսակցությունից կուսակցություն անցնելու սովորույթը երկարամյա պատմություն ունի: Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ կուսակցությունների գերակշիռ մեծամասնությունը ոչ թե գաղափարների, արժեքների, սկզբունքների վրա հիմնված միավորումներ են, այլ ընդամենը տանիքներ՝ «քաղաքականությամբ զբաղվելու» համար: Իսկ այն, որ այսօր նման «բանավեճ» է ծավալվել հատկապես ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի միջև, շատ խորհրդանշական է: Երկուսն էլ տարբեր ժամանակներում իշխանությունների (տարբեր) կողմից արհեստականորեն կազմավորված ուժեր են, որոնց նպատակը եղել է ընտրություններում իրական ընդդիմության ձայները «խլելը»: Երկուսն էլ այդ ծառայության դիմաց տարիներ շարունակ գտնվել են իշխանության հետ կոալիցիայի մեջ: Երկուսն էլ ճակատագրի, հանգամանքների, իսկ գուցե՝ հեռահար քաղաքական հաշվարկների արդյունքում՝ ներկայումս հռչակվել են ընդդիմություն: Թե հատկապես երբ և ինչ դրսևորմամբ կարտահայտվի նրանց հերթական ծառայությունն իշխանությանը, ցույց կտան առաջիկա զարգացումները»: Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր