211652_close_icon
views-count12573 դիտում article-date 11:22 27-03-2015

Ադրբեջանը գիշերը կրակահերթ է բացել Պառավաքարի ուղղությամբ. բնակիչներն ասում են, որ ցանկացած պահի կարող են թշնամու գնդակի զոհ դառնալ

Ադրբեջանական կողմն այսօր՝ մարտի 27-ին, կրակահերթ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Պառավաքար գյուղի բնակիչները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ ոչ միայն այս գիշեր, այլեւ միշտ կրակում են՝ չնայած իրենց չեն թողնում այդ մասին խոսել: «Կրակում են տների, գոմերի ուղղությամբ, դաշտում աշխատող բնակիչների ուղղությամբ: Երեկ նորից կրակել են դաշտում աշխատող բնակիչների ուղղությամբ, մի կերպ փախել են, բայց մեքենան վնասվել է: Հիմա կանաչու սեզոնն է, որ մարդիկ հավաքեն, տուն պահեն, բայց դա էլ չենք կարողանում: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չունենք, բայց դա կարող է լինել ցանկացած պահի, եթե չզգուշանանք եւ չպատսպարվենք: Տանը երեխաները չեն կարողանում ազատ տեղաշարժվեն»,- նշեցին գյուղի բնակիչները: Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը եւս [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն նշեց, որ ավելին չի կարող ասել:

Նմանատիպ նյութեր