211652_close_icon
views-count6308 դիտում article-date 12:32 13-01-2015

Ադրբեջանական կողմը կրակ է բացել փայտ բերելու գնացած Պառավաքարի բնակիչների ուղղությամբ

Հերթական միջադեպն է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին. ադրբեջանական կողմը երեկ՝ հունվարի 12-ին, կրակ է բացել անտառ փայտ հավաքելու գնացած Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչների ուղղությամբ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը: Նա նշեց, որ բարեբախտաբար բնակիչները չեն տուժել, քանի որ պատսպարվել են ավտոմեքենայի հետեւում, իսկ հակառակորդւը շարունակել է կրակոցները մեքենայի ուղղությամբ: Բնակիչներին հաջողվել է փախչել, սակայն մեքենան վնասվել է:

Նմանատիպ նյութեր