32382 դիտում
20:30 11-03-2015
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը տարածքային բաժինների պետեր է նշանակել
Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ռ. Կիրակոսյանը նշանակվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Ավետիկ Աբրահամյանը ազատվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Լաերտ Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնում:
Նմանատիպ նյութեր
60747 դիտում
11:00 11-10-2016
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մարզային վարչության և բաժինների պետեր է նշանակել
51806 դիտում
10:45 01-11-2016
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով մի քանի բաժինների պետեր ազատվել են աշխատանքից
Այս բաժնից
481 դիտում
21:38 17-05-2024
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
427 դիտում
21:26 17-05-2024
Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
508 դիտում
21:13 17-05-2024
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում