211652_close_icon
views-count952 դիտում article-date 23:01 28-02-2015

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 27-ին Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է գիտակրթական գլխավոր հաստատության և բարձրագույն իշխանության ներկայացուցիչների պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը: Անդրադառնալով 1988 թվականի փետրվարյան իրադարձությունների պատմական նշանակությանը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության՝ որպես արցախյան շարժման առաջադրած նպատակների իրականացման հիմնական միջոցի իրողությունը: Խորհրդարանի ղեկավարն երկրի ապագայի հետ կապված հրատապ հարցերի լուծման գործում կարևորել է մտավորականության եւ երիտասարդության հետ արդյունավետ երկխոսության հարթակների ձևավորումը: Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է դասախոսների և ուսանողների հարցերին, լրացուցիչ պարզաբանումներ տվել խորհրդարանի գործունեության, կրթական համակարգի ճիշտ ծրագրավորման, տարածաշրջանային գործընթացներում Արցախի դերակատարության ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների հետ կապված խնդիրների առնչությամբ:

Նմանատիպ նյութեր