1481 դիտում
20:50 10-03-2016
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է շրջանների վարչակազմերի ղեկավարներին
Մարտի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է շրջանների վարչակազմերի ղեկավարներին և քննարկել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների ծրագրման և անցկացման հարցերը:
Քննարկումներին հրավիրված էին տոնակատարության պետական հանձանաժողովի անդամներ՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը, կրթության գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ 25-րդ տարեդարձի միջոցառումները պետք է ապահովեն լայն ընդգրկվածություն ոչ միայն շրջկենտրոններում, այլև տարածվեն հանրապետության գյուղական համայնքներում:
Մտքերի փոխանակության ընթացքում վարչակազմերի ղեկավարները ներկայացրել են իրենց շրջաններում տոնական միջոցառումների կազմակերպման առանձնահատկությունները, տեխնիկական և կազմակերպչական խնդիրներն ու դրանց հետ կապված ծախսերի հիմնավորումները:
Պետական հանձնաժողովի անդամները պարզաբանումներ են տվել բարձրացված հարցերին և մատնանշել լուծման հնարավոր եղանակները:
Նմանատիպ նյութեր
3681 դիտում
16:23 29-08-2016
Արցախի վարչապետը դժգոհություն է հայտնել շրջանների վարչակազմերի ղեկավարներին
1009 դիտում
19:31 21-05-2015
ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը
Այս բաժնից
1942 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1834 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1978 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am