ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 27-ին ԱԺ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Քննարկվել են նոր նստաշրջանում խորհրդարանի հանձնաժողովներում շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի պատրաստվածության հարցերը:
Գլխադասային հանձնաժողովների ղեկավարները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին ժամը՝ 11:00-ին:
Կանոնակարգի համաձայն, նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: