211652_close_icon
views-count10037 դիտում article-date 20:08 26-02-2015

20-ամյա երիտասարդի ինքնասպանության դեպքին արձագանքում է Կինոյի և թատրոնի ինստիտուտը

Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորատը նամակ է ուղղել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին, որը ներկայացնում ենք ստորև. Հարգելի SHAMSHYAN.com, Ձեր կայքում 25.02.2015 թվականին հրապարակված [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/25/44288/]«Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած ուսանողի հարազատները ներկայացնում են կատարվածի վերաբերյալ իրենց վարկածը»[/url] նյութի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ամբողջ անձնակազմը և ուսանողությունը վշտի խորը զգացումով են ընդունել Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանող Վ.Հ.-ի ինքնասպանության անսպասելի և ողբերգական լուրը: Ինստիտուտի ներկայացուցիչները մասնակցել են երիտասարդի հուղարկավորությանը և ցավակցություն են հայտնել նրա հարազատներին: Ինչ վերաբերում է հոդվածում արծարծված այն վարկածին, թե՝ ուսանողն այդ քայլին դիմել է քննական շրջանում խնդիրներ ունենալու պատճառով, ապա հարկ ենք համարում տեղեկացնել, որ տվյալ ուսանողն ունեցել է ակադեմիական պարտքեր երեք առարկաներից, որոնց լուծարքային շրջանը ավարտվում էր ս.թ. փետրվարի 20-ին: Սակայն նա որևէ դիմում չի ներկայացրել անկախ հանձնաժողով ստեղծելու և քննությունները վերահանձնելու կապակցությամբ: Ավելին՝ այդ ընթացքում ԲՈՒՀ-ի ղեկավարությունը որոշում չի կայացրել ուսանողին ակադեմիական պարտքերի պատճառով ինստիտուտից հեռացնելու վերաբերյալ: Վստահ ենք, որ պատկան մարմինները համապատասխան հետաքննություն իրականացնելուց հետո կբացահայտեն այս ողբերգական դեպքի իրական պատճառները: ԵԹԿՊԻ Ռեկտորատ

Նմանատիպ նյութեր