211652_close_icon
views-count30026 դիտում article-date 22:15 25-02-2015

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Audi-ն, Lexus-ը, Nissan-ը, Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկում՝ «ՑԻՏԱԴԵԼ» բիզնես-կենտրոնի դիմաց, բախվել են Audi A4 մակնիշի 34 CZ 679 համարանիշի, Opel մակնիշի 87 ZZ 222 համարանիշի, Lexus մակնիշի 58 CC 088 համարանիշի և Nissan մակնիշի L 2042 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Audi-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի 1-ին գումարտակի ծառայողները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին տեղեկությունը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Նախնական տվյալներով LEXUS մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 5.800.000 ՀՀ դրամ, իսկ AUDI մակնիշի մեքենայինը՝ 6.000.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, LEXUS մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 130.000 ՀՀ դրամ, իսկ AUDI մակնիշի մեքենայինը՝ 138.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր