211652_close_icon
views-count19258 դիտում article-date 11:20 23-02-2015

Արտակագ դեպք՝ Երևանում. կարգավարի մեղքով Toyota-ն հայտնվելու էր բեռնատար գնացքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Արտաշատի խճուղի-Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի Երկաթուղային գծանց հատվածում բախվել են Toyota մակնիշի 88 ZV 889 համարանիշի ավտոմեքենան և բեռնատար էլեկտրագնացքը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտավար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում Toyota-ի վարորդն ասում էր, որ վթարի մեղավորը նշված հատվածում ծառայություն կատարող գնացքի երթևեկության կարգավարն է եղել, ով ժամանակին արգելապատնեշները չի իջեցրել, չի միացրել մոտեցող գնացքի համար նախազգուշացնող լույսերը և միայն երջանիկ պատահականությամբ Toyota-ի վարորդը ճիշտ է կողմնորոշվել, որ վթարը ավելի խոշոր չի եղել, և չէր բացառվում, որ եթե Toyota-ի վարորդը ուշադիր չլիներ, ավտոմեքենայով կհայտնվեր գնացքի տակ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր