211652_close_icon
views-count6952 դիտում article-date 18:31 01-02-2015

Կոնդի եկեղեցու հարևանությամբ գտնվող հենապատից ապառաժ քարը պոկվել և ընկել է մայթին. քաղաքապետարանի աշխատակիցները անհապաղ գործոողություններ են իրականացնում՝ մյուս վտանգավոր քարերը հեռացնելու ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարոնյան փողոցում՝ Կոնդի հանրահայտ եկեղեցու հենապատի վրայից, հսկայական քարը պոկվել և ընկել է մայթին: Բարեբախտաբար, այդ պահին անցորդներ չեն եղել և տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի բարեկարգման և կոմունալ ծառայությունների աշխատակիցները: Ժամանել է նաև Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ Կամո Արեյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին փորձագետները չունեն պատասխան՝ թե ինչն է եղել քարի ընկնելու պատճառը, բայց, ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել են անձրևաջրերը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքապետարանի բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանը հայտնեց, որ առավոտ շուտ համապատասխան ծառայությունների աշխատակիցներով քարը կհեռացնեն տարածքից, իսկ մի քանի ապառաժ քարեր էլ, որոնք վտանգ են ներկայացնում՝ հատուկ տեխնիկայով կհեռացվեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր