211652_close_icon
views-count8449 դիտում article-date 18:59 01-02-2015

Սաուդյան Արաբիայի նոր թագավորը 30 մլրդ դոլար է բաժանել երկրի քաղաքացիներին

Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Սաուդը հրաման է արձակել իր թագավորության քաղաքացիներին 30 մլրդ դոլար բաժանել պարգևների տեսքով: Ըստ 79-ամյա նոր թագավորի հրամանի՝ յուրաքանչյուր պետական ծառայող, թոշակառու և ուսանող հավելավճար կստանա երկու ամսվա աշխատավարձի չափով: Ավելին՝ 500 հազար պարտքատերերի պարտքերը մարվել են: Բացի այդ, Սալման իբն Աբդուլ-Ազիզը ներողամտություն է ցուցաբերել ձեռբակալված օտարերկրացիների նկատմամբ, որոնց պահում են թագավորության տարածքում: Նրանց բոլորին կարտաքսեն երկրից:

Նմանատիպ նյութեր