211652_close_icon
views-count6442 դիտում article-date 07:39 28-01-2015

Հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետարանը տարեսկզբից նախաձեռնել է հասարակական տրանսպորտի «ուղեվարձի թանկացման օպերացիա»: Իրենց նպատակին հասնելու համար Երևանի քաղաքապետարանը նախ նախաձեռնել է տրանսպորտի գործունեությունը կազմալուծելու գործընթացը, ինչի համար ուղևորահոսքի նվազման պատճառաբանությամբ մի շարք երթուղիների գործունեությունը դադարեցվել է: Իսկ որպես երկրորդ քայլ, ըստ այդ տեղեկությունների, քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքի տրանսպորտի կառավարումը հանձնել մասնավոր օպերատորի: Այսպիսով քաղաքապետարանը փորձելու է ստեղծել մի համակարգ, որտեղ հնարավոր կլինի ուղեվարձի բարձրացման առաջարկը քողարկել և ներկայացնել իբրև «միջազգային օպերատորի» կողմից արված անհրաժեշտ քայլ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր