21674 դիտում
10:09 13-07-2017
Հանրային տրանսպորտի ուղեվարձը, հնարավոր է, թանկանա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երևանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստոսին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդները՝ կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո սակայն գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մեր զրույցում անդրադառնալով հարցին, հերքեց, որ սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում: Բայց թե ինչ կլինի ավելի ուշ՝ բարեփոխումների գործընթացի ավարտի արդյունքում, նա դժվարացավ կանխատեսել:
Ինչպես հայտնի է, միջազգային խորհրդատուին՝ անգլիական «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել, մշակել երթուղային նոր ցանց և ներկայացնել առաջարկների ամբողջական փաթեթ: Դա նախատեսված էր հունիսին: Քաղաքապետարանից հստակ չեն տեղեկացնում՝ միջազգային խորհրդատուն ինչ առաջարկներ է ներկայացրել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
925 դիտում
10:38 02-10-2014
ԼՂՀ կառավարությունը կսուբսիդավորի սոցիալական որոշ խմբերի՝ հանրային տրանսպորտի ուղեվարձը
6664 դիտում
07:39 28-01-2015
Հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա. Ժողովուրդ
5847 դիտում
10:04 13-09-2017
Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը, բայց նենգ եղանակով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը