5847 դիտում
10:04 13-09-2017
Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը, բայց նենգ եղանակով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը: Բայց փորձում է այդ նպատակին հասնել նենգ եղանակներով՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակական պահանջ է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում քաղաքապետարանը ձևափոխել ու կարճացրել է բազմաթիվ երթուղիներ: Արդյունքում՝ քաղաքացիները ստիպված օգտվում են երկու տրանսպորտից:
Նպատակը մեկն է. այդպես մարդկանց մոտ արհեստական բողոք հասունացնել, որպեսզի քաղաքացիներն իրենք պահանջեն թանկացնել ուղեվարձը, միայն թե ներկայիս պայմաններով չերթևեկեն, այլ նստեն մի երթուղային և իջնեն իրենց ցանկացած կանգառը:
Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հաշվարկներով մայրաքաղաքում այսօր օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1936 դիտում
16:07 05-12-2023
Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է ավտոբուսների ուղեվարձը 150 դրամ դարձնելու մասին լուրը
6661 դիտում
07:39 28-01-2015
Հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա. Ժողովուրդ
922 դիտում
10:38 02-10-2014
ԼՂՀ կառավարությունը կսուբսիդավորի սոցիալական որոշ խմբերի՝ հանրային տրանսպորտի ուղեվարձը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը