211652_close_icon
views-count18803 դիտում article-date 14:48 27-01-2015

Ո՞վ է սահմանամերձ Բաղանիս գյուղում դպրոցականի աչքին երևած սևազգեստ մարդը և արդյո՞ք նրա հայտնությունը իրականություն է, թե՞ ոչ

Օրեր առաջ Տաուշի մարզի Բաղանիս գյուղի դպրոցակններից մեկը հայտարարել էր, որ դպրոցում սեւազգեստ մարդու է տեսել, ով իրեն տեսնելուն պես փախուստի է դիմել: Բաղանիսցիները ենթադրում էին, որ այդ սեւազգեստ մարդը հակառակորդի կողմից է գյուղ ուղարկված եղել: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը զրուցեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի հետ: Վերջինս նշեց, որ մինչ օրս ոչ մի սեւազգեստ մարդ չի հայտնաբերվել: «Գրել էին նաեւ, թե գյուղում խուճապ է: Սուտ է, նման բան չկա: Ճիշտ է, անհանգստացել էինք, բայց հիմա ամեն ինչ հանգիստ է: Կարծում եմ՝ դա այդ աշակերտի երեւակայության արդյունքն է եղել»,- ասաց գյուղապետը: Հարցին, թե, ամեն դեպքում, գյուղում վերահսկողություն իրականացվում է, թե ոչ, պատասխանեց. «Դե, անվտանգությունից ելնելով՝ Նոյեմբերյանի պարեկապահակային ծառայությունը մինչեւ դասերի ավարտը դպրոցի տարածքում վերահսկողություն է իրականացնում»:

Նմանատիպ նյութեր