26555 դիտում
21:44 10-10-2017
Էջմիածնի տոնի կապակցությամբ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրաբերություններով ձևավորված 1,5 միլիոն դրամը հատկացվեց սահմանամերձ և սահմանապահ Բաղանիս գյուղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավանդույթի համաձայն, Էջմիածնի տոնի կապակցությամբ քաղաքը ևս մեկ սահմանամերձ բնակավայրի նվիրաբերեց քաղաքապետարանի աշխատակիցների անձնական գումարներից հանգանակած նյութական օգնություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս անգամ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրաբերություններով ձևավորված գումարը 1,5 միլիոն դրամ էր եւ հատկացվեց Տավուշի մարզի Բաղանիս գյուղին:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ Էջմիածնին բարի նախաձեռնության համար, նշեց, որ հատկացված գումարով ձեռք կբերվեն սգո եւ հանդիսությունների սրահների համար անհրաժեշտ գույքն ու բոլոր պարագաները:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
436 դիտում
19:37 06-05-2024
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
547 դիտում
19:24 06-05-2024
Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
475 դիտում
18:50 06-05-2024
Արդարադատության նախարարն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժին