211652_close_icon
views-count2778 դիտում article-date 13:14 27-01-2015

26-ամյա ֆուտբոլիստը մահացել է քաղցկեղից

Լյուքսեմբուրգյան «Դյուդելանժ»-ի սենեգելցի կիսապաշտպան Ումար Սիլլան մահացել է լյարդի քաղցկեղից: 26-ամյա ֆուտբոլիստը «Դյուդելանժ» էր տեղափոխվել 2013 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում Սիլլան իր թիմի կազմում մասնակցել էր Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակում «Լուդոգորեց»-ի հետ կայացած հանդիպումներին: Հենց «Լուդոգորեց»-ի հետ Բուլղարիայում կայացած խաղից հետո Սիլլան քաշի նվազման գանգատով դիմել էր ակումբի բժշկին: Դրանից հետո աֆրիկացու մոտ քաղցկեղ էր ախտորոշվել: Ակումբը Սիլլային բուժվելու նպատակով ուղարկվել էր Ֆրանսիա:

Նմանատիպ նյութեր