211652_close_icon
views-count1004 դիտում article-date 12:53 27-01-2015

ԵՄ-ը կարող է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել. Լատվիայի նախագահ

Եվրամիությունը կարող է հավելյալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Դոնբասում կռվող անջատողականների դեմ: Այդ մասին հայտարարել է Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը Bloomberg պարբերականին տված հարցազրույցում: Ըստ Բերզինշի՝ նման որոշում կարող է կայացվել հունվարի 29-ին ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով հերթական արտահերթ նիստում: Լատվիայի նախագահը նշել է, որ խոսքը գնում է «սև ցուցակը» ընդլայնելու մասին, որում հայտնվածների նկատմամբ նաև ֆինանսական և վիզային սահմանափակումներ կկիրառվեն: «Դա բավականին բարդ գործընթաց է լինելու, և ես ենթադրում եմ, որ կլինեն չափազանց կոնկրետ, այլ ոչ ընդհանուր պատժամիջոցներ»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր