ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատրաստ են Ռուսաստանի դեմ կիրառել նոր պատժամիջոցներ
ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման և Եվրոպայի խորհրդի նախագահները պայմանավորվել են ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այն դեպքում, եթե Մինսկյան համաձայնությունները Ուկրաինայի արևելքում չիրականացվեն և ռուսամետ անջատողականները սկսեն հարձակումը:
Սպիտակ Տան հայտարարության մեջ ասվում է, որ ղեկավարները հույս են հայտնել, որ Մինսկյան համաձայնությունները հաջողությամբ և ամբողջությամբ կիրականացվեն, և պայմանավորվել են, որ արդեն գոյություն ունեցող պատժամիջոցների մեղմացումը կախված կլինի հենց այդ համաձայնությունների կատարումից:
Հեռակոնֆերանսի ընթացքում պատժամիջոցների հարցով հաձայնության են եկել Իտալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի երկրների ղեկավարները:
Առաջարկվել է քննարկել նաև ռուսամետ ուժերի ակտիվացման դեպքում Ուկրաինային սպառազինություն տրամադրելու հարցը: