211652_close_icon
views-count2901 դիտում article-date 21:39 27-01-2015

NASA-ն հրապարակել է «Անդրոմեդա» գալակտիկայի աստղերի լուսանկարը

Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հրապարակել է «Անդրոմեդա» գալակտիկայի ամենաճշգրիտ լուսանկարը: Այն արվել է «Հաբբլ» աստղադիտակի շնորհիվ: Համեմատության համար գիտնականները նշում են՝ լուսանկարն այնքան ճշգրիտ է արված, որ կարելի է համեմատել լողափի լուսանկարի հետ: Միայն թե դրանում կարելի է տեսնել ավազի բոլոր հատիկները: Լուսանկարը մասնագետներին կօգնի առավել մոտիկից տեսնել գալակտիկայի աստղերը եւ միգամածությունները:

Նմանատիպ նյութեր