211652_close_icon
views-count18430 դիտում article-date 20:56 18-01-2015

Հրազենային վնասվածքով Ալավերդու հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացավ. տեսանյութ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ալավերդու հիվանդանոցում մահացել է Լոռու մարզի Արևածագ գյուղի բնակիչ Ռոման Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով՝ իրենց գյուղին հարակից անտառից: Այս պահին հիվանդանոցում և անտառում են գտնվում ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների հետ: Ըստ ֆոտոլրագրողի՝ հիմնական վարկածն է համարվում այն, որ 2 երեխաների հայրը որսի ժամանակ անզգուշաբար ընկել է իր որսորդական հրացանի վրա, ինչն էլ եղել է նրա մահվան պատճառը: Տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր