211652_close_icon
views-count119861 դիտում article-date 21:22 16-11-2020

Գլխի մասում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. դեպքի վայրում հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 15-ին մահացել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խմբի կողմից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 54-ամյա Արմեն Կ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Մազյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իր տանից, իսկ դեպքի վայրում էլ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված մի քանի փամփուշտով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/15/1170744/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com-[/color]ը, նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել մի քաղաքացի: Նշված հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ այդ քաղաքացին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և հիվանդանոց է տեղափոխվել Չարբախ թաղամասից: Նա 54-ամյա Արմեն Կ.-ն է, ում հրազենային վնասվածքով հարազատները հայտնաբերել էին տան պատշգամբում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր