211652_close_icon
views-count1114 դիտում article-date 10:19 26-12-2014

ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է 4 նոր արծաթե հուշադրամներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է չորս նոր արծաթե հուշադրամներ: «Սխտորաշենի սոսի» հուշադրամի նկարագրությունը Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսին «Սխտորաշենի սոսի» ծառի պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «SKHTORASHEN PLATANUS»: Տեխնիկական չափանիշները՝ Անվանական արժեքը՝ 100 դրամ Մետաղը և հարգը՝ արծաթ 9990 Քաշը՝ 31,1 գ Տրամագիծը՝ 38,61 մմ Որակը՝ պրուֆ Դրամաշուրթը՝ ատամնավոր Տպաքանակը՝ մինչև 1 500 հատ Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: [img]/ups/images/0924816001419574341520322.jpg[/img] «Հարյուր ձիերի շագանակենի» հուշադրամի նկարագրությունը Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսին «Հարյուր ձիերի շագանակենի» ծառի պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «HUNDRED HORSE CHESTNUT»: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 100 դրամ Մետաղը և հարգը արծաթ 9990 Քաշը 31,1 գ Տրամագիծը 38,61 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը մինչև 1 500 հատ Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: [img]/ups/images/0888349001419574377854487.jpg[/img] «Հրեշտակի կաղնի» հուշադրամի նկարագրությունը Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսին «Հրեշտակի կաղնի» ծառի պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «ANGEL OAK»: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 100 դրամ Մետաղը և հարգը արծաթ 9990 Քաշը 31,1 գ Տրամագիծը 38,61 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը մինչև 1 500 հատ Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: [img]/ups/images/0831282001419574408638304.jpg[/img] «Գեներալ Շերմանի ծառը» հուշադրամի նկարագրությունը Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսին «Գեներալ Շերմանի ծառի» պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «GENERAL SHERMAN TREE»: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 100 դրամ Մետաղը և հարգը արծաթ 9990 Քաշը 31,1 գ Տրամագիծը 38,61 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը մինչև 1 500 հատ Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Նմանատիպ նյութեր