211652_close_icon
views-count22691 դիտում article-date 22:22 25-12-2014

Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 34 PR 137 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Խաչատրյանը Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, որը միջին տարիքի տղամարդ էր՝ տեղում մահացել է: Այս պահին նշված վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչներ Գագիկ Հարությունյանն ու Մանվել Մուրադյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է 1-03 շտապօգնության բրիգադին: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները անզոր են եղել օգնություն ցուցաբերել, քանի որ վրաերթի ենթարկվածն արդեն մահացել էր: Դեպքի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Нива-ի վարորդը: Երևանի քննչական վարչությունը պարզում է մահացածի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր