211652_close_icon
views-count68947 դիտում article-date 09:18 16-03-2016

Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը ստորգետնյա անցման մոտ չթույլատրելի վայրում վրաերթի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 26-ամյա Հայկ Դանիելյանը Իսակովի պողոտայում՝ Կոնյակի գործարանի հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 01 FԼ 077 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին Գոհար Գրիգորյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված վիրավոր կինը տեղափոխվի հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Էդգար Մայիլյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել և տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ գտնվում է սթափ վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով՝ այն դեպքում, երբ մի քանի մետր հեռավորության վրա գործում է ստորգետնյա անցում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր