211652_close_icon
views-count32144 դիտում article-date 21:27 21-12-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Փարաքարի ճանապարհին տեղի ունեցել ավտովթարը և ինչքան բարձրությունից են վիրավորները շպրտվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ դեկտեմբերի 14-ին Փարաքարի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի բացառիկ կադրերը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/15/37063/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր դեկտեմբերի 14-ին, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ «Ռենեսանս» կահույքի սրահի դիմաց, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել էր, որ Դաֆ-XF 95 ՏՏ В880 համարանիշի DZ 829 կցորդով բեռնատարը վարել էր Վրաստանի Հանրապետության քաղաքացի, Թբիլիսի քաղաքի Տաբիձեի փողոցի բնակիչ, 44-ամյա Գելա Գուրամի Նակաշիձեն, որը ընդհարվել է կայանված վիճակում գտնվող Renault Midliner 230 մակնիշի 34 ՏV 615 համարանիշի ավտոաշտարակ տեսակի ավտոմեքենային: Պարզվել էր, որ վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ավտոաշտարակի վարորդ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 51-ամյա Մարտուն Հարությունյանը և այդ պահին աշխատանքներ կատարող Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Տիգրան Բաթմաջյանը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր նաև, որ կոտրված ավտոմեքենայի բեկորներն ընկել են նաև ճանապարհով ընթացող Երևանի բնակիչ, 26-ամյա Օմար Շարաբյանի վարած Volkwsagen Passat մակնիշի 83 CC 808 համարանիշի ավտոմեքենայի առջևի պաշտպանիչ վահանակի վրա: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր