211652_close_icon
views-count842 դիտում article-date 20:41 19-12-2014

Պակիստանում մի քանի տասնյակ թալիբներ են ոչնչացվել

Պակիստանի հյուսիս-արեւելքում զինվորականները հատուկ գործողություն են իրականացրել, որի հետեւանքով ոչնչացվել են «Թալիբան» շարժման 59 զինյալներ: Պակիստանցի երեք զինվորական վիրավորվել է: Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Հայբեր շրջանում, որը սահմանակից է Աֆղանստանին: Հիշեցնենք, որ Պակիստանի զինված ուժերի ղեկավարը հայտարարել էր, որ «Թալիբան» շարժման բոլոր անդամները պետք է ոչնչացվեն: Թալիբների գործողությունների հետեւանքով օրեր առաջ Պակիստանի դպրոցներից մեկում 140 մարդ էր մահացել:

Նմանատիպ նյութեր