Աֆղանստանում 70 թալիբներ են ոչնչացվել
Աֆղանստանի բանակը մեկ օրում ոչնչացրել է ավելի քան 70 թալիբների: Բախումների ընթացքում չորս աֆղանցի զինվորական է մահացել: Սպանված թալիբների թվում է հրամանատար Մուլլա Մուջիբը: Եւս 25 ահաբեկիչ վիրավորվել է, իսկ 12-ը՝ ձերբակալվել:
Աֆղանցի զինվորականները ոչնչացրել են նաեւ թալիբների մի քանի դիրքեր եւ զինամթերքը: Հիշեցնենք՝ երկրում գործող «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալների եւ բանակի միջեւ բախումներից տուժում են հիմնականում խաղաղ բնակիչները: