Աֆղանստանում ավելի քան 40 թալիբներ են ոչնչացվել
Աֆղանստանի բանակի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել են «Թալիբան» շարժման 40 զինյալներ: Եւս 19 թալիբ ձերբակալվել է, 8-ը՝ վիրավորվել:
Հիշեցնենք՝ Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժումը պատասխանատու է երկրում կազմակերպվող ահաբեկչությունների հիմնական մասի համար: Թալիբների եւ կառավարական զորքերի բախումներից տուժում են հիմնականում խաղաղ բնակիչները: