Աֆղանստանում 70 թալիբներ են ոչնչացվել
                        Աֆղանստանի բանակի հատուկ գործողության արդյունքում մի քանի օրում ոչնչացվել են «Թալիբան» շարժման 70 զինյալներ:  Մահացել է 8 զինվորական: 
43 ահաբեկիչ վիրավորվել է, մեկը՝ ձերբակալվել: Զինվորականնեը հայտնաբերել եւ ոչնչացրել են մի քանի զինապահոցներ: 
Հիշեցնենք՝ երկրում գործող «Թալիբան» ծայրահեղական շարժումը պատասխանատու է ահաբեկչությունների մեծ մասի համար: Ներկայում Աֆղանստանի բանակը թալիբների ոչնչացման զանգվածային ռազմական գործողություն է իրականացնում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

