211652_close_icon
views-count803 դիտում article-date 21:12 18-12-2014

Եգիպտոսում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Եգիպտոսում ուսումնավարժանքների ընթացքում ռազմական ինքնաթիռ է վթարվել: Անձնակազմի չորս անդամներն էլ մահացել են: Եգիպտոսի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Մուհամմեդ Սամիրը հայտնել է, որ անձնակազմը բաղկացած է եղել Եգիպտոսի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների զինվորականներից: Դեպքի առթիվ քննութուն է կատարվում: Նախնական տվյալներով` վթարը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով:

Նմանատիպ նյութեր