211652_close_icon
views-count10798 դիտում article-date 13:28 18-12-2014

Ծեծի է ենթարկվել կալանավորների հիվանդանոցի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալը

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Ավանի բաժանմունք է դիմել Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի բնակիչ Լևոն Գրիգորյանը և հայտնել, որ գիշերը ժամը 23:00-ի սահմաններում Ավանի Ծաղկի փողոցում անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Լ. Գրիգորյանի հետ այդ օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և նրան ծեծի են ենթարկել Ավան վարչական շրջանի բնակիչներ, 39-ամյա Արտակ Սահակյանը և 55-ամյա Մյասնիկ Նիկոյանը: Վերջիններս բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ հետո ստորագրությամբ ազատ են արձակվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է այն, որ Լ. Գրիգորյանն ավտովթարից հետո իր մեքենան տարել է արհեստավորների մոտ, և արհեստավորները իրենց աշխատանքի դիմաց պահանջել են ինչ-որ գումար, իսկ Լ. Գրիգորյանը զայրացել է, թե ինչու են «թիվ կրակում» և միմյանց նկատմամբ փոխադարձ հայհոյանքներ տալուց հետո Ավանի 7-րդ փողոցի 62 տան մոտ բանը հասել է ծեծկռտուքին, ինչի հետևանքով էլ Լ. Գրիգորյանը աչքի մասում ստացել է վնասվածք, ում էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Լ. Գրիգորայանն աշխատում է Արդարադատության նախարարության Դատապարտյալների հիվանդանոցի քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ: Կոչումով մայոր է:

Նմանատիպ նյութեր