211652_close_icon
views-count56592 դիտում article-date 10:03 18-12-2014

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 21-ամյա վարորդը «Նիվայով»՝ «շումախերական» վթարի հեղինակ. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Քրիստինե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկից դեպի Հասրաթյան փողոցն ընկած ճանապարհահատվածում Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի Սպենդիարյան կայարանի 611 տան բնակիչ, 21-ամյա Կառլեն Ղազարյանը իր վարած Վազ 2121 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե եզրաքարերին, այնուհետև մոտ 10 մետր թռչելով՝ մեքենայով բախվել է էլեկտրասյանը, իսկ հետո տապալել երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդ Կ. Ղազարյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադի օպերատիվ գործողությունների արդյունքում նա տեղափոխվում է հիվանդանոց: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննիչ Գրիգոր Թամոյանը, ով, տեղում ղեկավարելով քննչական աշխատանքները, փաստի առթիվ նյութեր է նախապատրաստում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Տեղում օպերատիվ աշխատեցին նաև թաղապետարանի աշխատակիցներն ու էլեկտրոցանցի հերթափոխը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր