15268 դիտում
15:07 16-12-2014
Նուբարաշենում 65-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ մորն ու նրա 2 անչափահաս երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Նուբարաշեն 11 փողոցի 15 շենքի բնակիչ, 65-ամյա Գավրուշա Զիլֆուգարյանը իր վարած ՏEATԼEON մակնիշի 34 ZA 122 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի թիվ 175 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Նուբարաշենի բնակիչներ, 34-ամյա Գայանե Հակոբյանին և 6-ամյա Դավիթ և դեռ 1 տարին չբոլորած Մարիաննա Հակոբյաններին:
Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու երեխաներ են: Երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր», իսկ նրանց մայրը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթից հետո Գ. Զիլֆուգարյանը բախվել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մնացականյանին պատկանող Mercedes մակնիշի 14 NM 014 համարանիշի ավտոմեքենային:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ Նուբարաշենի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)