211652_close_icon
views-count28920 դիտում article-date 10:07 16-12-2014

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. «05»-ի 42-ամյա վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտաշատ-Նորաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ, 42-ամյա Արմեն Հարությունյանի վարած Վազ 2105 մակնիշի 34 PO 611 համարանիշի և 53-ամյա Միսաք Գաբրիելյանի վարած Opel մակնիշի 34 ՏM 324 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «05»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդ Մ. Գաբրիելյանը ու «05»-ի ուղևորուհի՝ Նորաշեն գյուղի բնակիչ, 57-ամյա Ալմարա Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղի շտապ օգնության բրիգադը գործել է օպերատիվ: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրաչ Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է 05-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր