211652_close_icon
views-count45666 դիտում article-date 18:12 14-12-2014

27-ամյա երիտասարդը կնոջը 2-ամյա դստեր հետ դուրս է հանել տանից, ինչից հետո՝ վերջիններս գիշերել են 3-րդ գյուղի գերեզմանոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

3-րդ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտուշ Խաչատրյանը, ով խմելու հակում ունի, առանց պատճառի՝ կնոջը` 24-ամյա Նելլի Հովսեփյանին, 2- ամյա դստեր հետ դուրս է հանել տանից, ինչից հետո՝ վերջիններս գիշերել են 3-րդ գյուղի գերեզմանոցում: [color=#CC0000]SHAMSHYAN.COM[/color]-ին է դիմել հենց ինքը` 24-ամյա Նելլի Հովսեփյանը: Նա պատմեց, որ ինքը Արտաշատից է: Ամուսնացել է 2012 թվականին: Ամուսնու հետ համատեղ կյանքի ընթացքում պարզել է, որ Արտուշը մեծ սեր ուներ խմիչքի հանդեպ: Ավելին` կնոջը հաճախ ծեծել է: Նելլին նաեւ պատմում է, որ ամուսինը իրեն ստիպել է աշխատել, որպեսզի գումարը վերցնի եւ խմիչք գնի: 2013-ին ծնվում է նրանց դուստրը՝ Հասմիկ Հովսեփյանը: Ինչպես նշում է Նելլիին, իրեն եւ երեխային ամուսնու ծնողները եւ ամուսինը առանց պատճառի տանից դուրս են հանում ասելով, թե՝ ուր ուզում ես գնա: Որոշ ժամանակ Նելլին եւ երեխան ապրում են դրսում, գիշերում 3-րդ գյուղի գերեզմանոցում՝ քարերի վրա: Այնուհետեւ, Նելլին բնակարան է վարձում եւ երեխայի հետ բնակվում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 3-րդ շենքի 50 բնակարանում: Չունենալով գումար, Նելլին եւ փոքրիկին սննդով եւ գումարով օգնում են հարեւանները: Տան եւ կոմունալ վարձերը մի քանի ամիս չկարողանալով վճարել՝ տան տերը երեկ, առանց պահանջելու վարձը՝ խնդրում է Նելլիին երեխայի հետ դուրս գալ տանից: Այժմ Նելլին ոչ մի օգնող չունի եւ ի ծնե ունի առողջական խնդիրներ: Ապրում է 1 երիկամով, չունի հաշմանդամության կարգ, անպատճառ կտրել են Փարոսից: «Բարի սիրտ ունեցող հարեւանների շնորհիվ մինչ այժմ գոյատեւեցի, բայց հիմա, տանից երբ դուրս եկանք եւ մնալու այլ տեղ չունենք, չգիտեմ՝ ինչ եմ անելու: Ստիպված՝ էլի պետք է գնամ փոքրիկիս հետ գերեզմանոցում գիշերելու, կամ էլ կյանքիս վերջ տամ եւ մշտական բնակություն հաստատեմ գերեզմանոցում: Չգիտեմ՝ աղջկաս ում թողնեմ: Խնդրում եմ օգնենք, մի ճար ցույց տվեք, իմ ուժերը արդեն սպառվել են»,- ավելացրեց 2-ամյա դստեր հետ փողոցում հայտնված երիտասարդ կինը : Նելլին պատրաստ է կատարել նաեւ ցանկացած բարոյական աշխատանք, միայն թե ոտքի կանգնեն: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օգնել Նելլիին եւ փոքրիկին, կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով 098 24-07-68: Լուսանկարները՝ Լեւոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր