3116 դիտում
16:14 17-10-2015
29-ամյա Հրանտը բռնությամբ տանից դուրս է հանել կնոջը եւ դանակով հարվածներ հասցրել նրա եղբորը
29-ամյա Հրանտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր տան բակում կնոջը` Ալվարդ Թևանյանին տանից դուրս հանելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս եղբոր` Արթուր Թևանյանի հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հրանտ Պետրոսյանն իր մոտ եղած խոհանոցային դանակով դիտավորությամբ 3 անգամ հարվածել է Արթուր Թևանյանի մարմնի տարբեր մասերին և գլխի ձախ ծոծրակային շրջանի, աջ ուսահոդի առաջային մակերեսի, ձախ բազկի վերին երրորդականի շրջանի, որովայնի ձախ առաջնային պատի մակերեսային կտրած-ծակած վերքերի ձևով պատճառել նրա առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
21-ամյա Արթուր Թևանյանը մի քանի անգամ ձեռքերով բռունցք արված վիճակում դիտավորությամբ հարվածել է Հրանտ Պետրոսյանի գլխի, դեմքի շրջաններին, մեկ անգամ էլ ոտքով հարվածել է նրա որովայնին:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
3270 դիտում
17:49 24-09-2015
44-ամյա Վոլոդյան բռնությամբ առեւանգել է Հայկազին եւ նրան ծեծի ենթարկելով` պահանջել նրա հորն ու եղբորը
Այս բաժնից
493 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
667 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
670 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը