ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Երևանում կին վարորդը վրաերթի ենթարկում հետիոտներ հորն ու տղային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:50-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում, Երևան քաղաքի Մամիկոնյանց 51 շենքի բնակչուհի 28-ամյա Գայանե Ավետիսյանը, իր վարած Toyota մակնիշի 34 CS 984 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող հետիոտներ՝ Երևան քաղաքի Բուդաղյան փողոցի բնակիչներ՝ 32-ամյա Աշոտ Հայրապետյանին և 6-ամյա Տիգրան Հայրապետյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Ա. Հայրապետյանը տեղափոխվել է «Սլավ Մեդ», իսկ Տ. Հայրապետյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Toyota-ի վարորդ Գ. Ավետիսյանը աշխատում է «Կառա ընդ Կո» ՍՊԸ-ում որպես տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածները հայր ու տղա են: Երեխան սովորում է Երևանի թիվ 51 հատուկ դպրոցի 1-ին դասարանում :
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը:
Եթե կին վարորդը չցուցաբերեր « ղամազություն» և չթույլատրելի հատավածով չկատարեր շրջադարձ, ապա վրաերթը տեղի չէր ունենա: