211652_close_icon
views-count32544 դիտում article-date 12:44 29-02-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Երևանում ինչպես է 39-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի ենթարկում հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security-Dream ընկերությունը, թե ինչպես է փետրվարի 25-ին Բելինսկի փողոցում 39-ամյա Անժելա Մկրտչյանը Mercedes-ով վրաերթի ենթարկում փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն` 26-ամյա Մարիամ Նալբանդյանին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/27/78174/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում փետրվարի 25-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 21:20-ի սահմաններում Բելինսկի փողոցի թիվ 33 տան դիմաց Երևանի բնակիչ, 39-ամյա Անժելա Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 21 TD 111 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ, 26-ամյա Մարիամ Նալբանդյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?_rdr]Security-Dream-Co-LTD[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր