Հայաստանում 1-ին անգամ հրատարակվել են փողային կատարողական արվեստին վերաբերող ուսումնական ձեռնարկներ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ հարկի դահլիճում կկայանա Վալենտին Թովմասյանի հեղինակած «Փայտյա, պղնձյա փողային և հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փայտյա, պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես կգան պրոֆեսորներ: Կհնչեն երաժշտական կատարումներ: