211652_close_icon

Շղթայական ավտովթար՝ Սյունիքի մարզում. Կապանում բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5050 դիտում article-date 12:09 12-03-2025
Այսօր՝ մարտի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW X5»-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Հ.-ն է, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիենրը, ովքեր այնուհետև ահազանգել են «Կապան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարութան փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության  պարեկային ծառաության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Միհրան Հայրապետյանն ու կրտսեր պարեկ Արմեն Հարությունյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW X5»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ երբ բախվել է ավտոմեքենաներին, մնացած տրանսպորտային միջոցները եղել են կայանված: 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր