211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Zhongtong»-ի վարորդը փակել է ավտոբուսի դռները, ինչի հետևանքով 65-ամյա ուղևորը մնացել է դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոց

views-count10915 դիտում article-date 09:19 12-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 6-ին ժամը 16։00-ի սահմաններում Ջանիբեկյան փողոցի 65 հասցեի դիմացի կանգառում Վայոց ձորի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Մ․-ն, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, իր կողմից վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսի դռները փակել է, ինչի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 65-ամյա Ռուզաննա Ն․-ն մնացել է դռների արանքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի հետևանքով Ռուզաննա Մ․-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր