211652_close_icon
views-count29708 դիտում article-date 20:13 01-12-2014

Քանաքեռ -Զեյթունի ոստիկաններն ու քննիչները մեկ ժամվա ընթացքում բացահայտեցին Զեյթունի հանրակացարանում տեղի ունեցած առեղծվածային սպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նույն բաժնի մի քանի ստորաբաժանումների ծառայողներ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քննիչների հետ, ստանալով օպերատիվ տվյալներ, այնուհետև՝ ձեռնակելով օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան-Առինջ 20 շենքում հաշվառված 46-ամյա Արմեն Յավրումյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, Ա. Յավրումյանը կասկածվում է՝ այսօր՝ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում Երևան քաղաքի Գոգոլի փողոցի 5 ա շենքի բնակիչ, 49-ամյա Գառնիկ Պողոսյանին սպանելու մեջ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ սպանության կասկածյալ Ա. Յավրումյանը, ճիշտ է, հաշվառված է Ավան վարչական շրջանում, սակայն բնակվում է Դավիթ Անհաղթ 6-րդ շենքում: Նա հայտնաբերվել է Կարապետ Ուլնեցի, Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում, և անգամ փորձել է մոլորեցնել ոստիկաններին, ինչը նրան չի հաջողվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու գործողությունները ղեկավարել են ոստիկանության Քանաքեղ-Զեյթունի բաժնի պետ Արմեն Վաթյանն ու նույն բաժնի քննչական բաժնի պետ Սարգիս Համբարձումյանը: Ըստ տեղեկությունների՝ սպանության կասկածյալը հանրակացարանում սպանվածի հետ զբաղվել են կերուխումով , որի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որն էլ ավարտվել է սպանությամբ: Ա. Յավրումյանը նախկինում եղել է դատապարտված: Քիչ առաջ քննիչի որոշմամբ, նա ձերբակալվեց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/01/35340/]ավելի վաղ[/url] հայտնել էինք, դեկտեմբերի 1-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: 13:50-ի սահմաններում ահազանգ էր ստացվել ոստիկանության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժնի հերթապահ մաս, որ Դավիթ Անհաղթ փողոցի հանրակացարանների մասնաշենքերից մեկում տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրակացարանի նշված մասնաշենք էին ժամանել Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբն 1-ին հարկի միջանցքում հայտնաբերել էր անձը չպարզված տղամարդու դի: Դատաբժիշկը հայտնել էր, որ մահը վրա էր հասել կրծքավանդակի մասում կտրած-ծակած վնասվածքից: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստճանը՝ ժամանել էր նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր