15065 դիտում
18:33 30-11-2014
18-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել մոտ 80-ամյա կնոջը, ով հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում Նոր Արեշ 44 փողոցի բնակիչ, 18-ամյա Արսեն Գաբրիելյանը Դավիթ Բեկ փողոցի թիվ 84 տան դիմաց իր վարած Lexus GX 470 մակնիշի 60 RR 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել՝ անձը չպարզված մոտ 80 տարեկան կնոջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտեմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ա. Գաբրիելյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Ոստիկանությունն ու Երևանի քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացած կնոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+