211652_close_icon
views-count5719 դիտում article-date 12:58 29-11-2014

Հակոբ Հակոբյանի` Ճոյտի սցենարով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումներն ավարտվել են. Արա Գևորգյանը, ծանոթանալով սցենարին, հրաժարվել է երաժշտության համար գումար վերցնել

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի` Ճոյտի սցենարով գրված եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի նկարահանումներն ավարտվել են եւ այս պահին մոնտաժային աշխատանքներ են իրականացվում, ինչպես նաև գրվում է երաժշտությունը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` գործարար Հակոբ Հակոբյանը: Նա ասաց, որ երաժշտությունը գրում է Արա Գեւորգյանը: Ավելին, գրում է առանց վարձավճարի: «Երբ հանդիպեցինք եւ ես առաջարկեցի, որ գրի ֆիլմի երաժշտությունը, սցենարին ծանոթանալուց հետո նա ասաց, որ այն կգրի միայն մի պայմանով` առանց վճարի: Իսկ, եթե ես այդ պայմանին չհամաձայնվեմ, ինքը կհրաժարվի գումարով այդ ֆիլմի համար երաժշտություն գրել: Ես ազդված էի: Հարցը ոչ թե գումարն էր, այլ նրա մոտեցումը: Ասաց, որ ինչքան ֆիլմի սյուժեն է, դրանից 5 անգամ ավելի էլ ես պետք է երաժշտությամբ ասելիքը ու կատարվածը տեղ հասցնեմ»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է փետրվարի 10-ին: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը պատմել էր, որ սկսել են ֆիլմի նկարահանումները, որոնք անցկացվում են Թալինում: Նա նաեւ փոխանցել էր, որ ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվում են Արտաշես Ալեքսանյանը եւ Լուիզա Ղամբարյանը: Ֆիլմը դեռ վերջնական վերնագիր չունի: «Այս պահին նախնական երկու տարբերակ կա՝ «Հիշողություն» կամ «Հայի բախտ»: Բայց հնարավոր է, որ առաջիկայում ավելի լավ վերնագիր ի հայտ գա: Տեսնենք: Թալինից հետո նկարահանումները շարունակելու ենք Եղեգնաձորում, որից հետո նոր կվերադառնանք եւ նկարահանումները կշարունակենք Երեւանում»,-նշել էր նա: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ գործարարը նոր, կրեատիվ նախաձեռնությամբ է հանդես եկել, որը նաեւ Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվելու: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը` Հակոբ Հակոբյանը: Նշելով, որ ներկա պահին բանակցություններ է վարում, որպեսզի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, աշխարհի 1915 կինոդահլիճներում իր սցենարով գրված եւ հովանավորությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվի: «Դա Գինեսի ռեկորդների գրքում կգրվի, որովհետեւ նման նախաձեռնություն մինչեւ այսօր չի եղել: Իսկ ֆիլմի նկարահանումները կսկսվեն հոկտեմբերի 10-ից»,-ասել էր գործարարը: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա 2 նոր ֆիլմերի սցենար է գրել, որոնք շուտով էկրան կբարձրանան: Առաջին ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության100-ամյակին, իսկ երկրորդը քաղաքական կատակերգություն է, որով ծաղրի են ենթարկվելու մեր ներկայիս քաղաքական գործիչներից շատերը: «Արեւմտյան Հայաստանն է, հետո՝ մեր օրերը: Իսկ ապրիլի 1-ին պրեմիերան կլինի: Ֆիլմերի մեջ կա հանդուրժողականություն, սեր, հայի կերպարն ամբողջությամբ, թուրքի ապուշություն, հայի խելք: Հրանտ Դինքին էլ ենք ներկայացրել»,- նշել էր նա եւ ավելացրել, որ ֆիլմը Թուրքիայում էլ է ցուցադրվելու եւ թարգմանվելու է մի քանի լեզուներով: Հիշեցնենք նաեւ, որ Հ. Հակոբյանն ամիսներ առաջ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին տված հարցազրույցում անկեղծացել էր, որ փոքր տարիքում երազել է ռեժիսոր դառնալ եւ հիմա աստիճանաբար փորձում է իրականացնել իր երազանքը:

Նմանատիպ նյութեր