211652_close_icon
views-count3407 դիտում article-date 09:46 29-11-2014

Կալանավորվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը խաբելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օրերս կալանավորվել է գործարար Աշոտ Սարգսյանը, ով ՀՀ պաշտպանության նախարարության խոշոր մատակարարներից է: Հայտնի է , որ նա ապահովել է ՊՆ-ի վիդեոկոնֆերանսների սրահների տեխնիկան: Ենթադրվում է, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից ավելի բարձր գնով, ինչը սկսել է երևալ իրականացված գործարքի համար ներկայացված հաշիվ-ապրանքագրերում: Աշոտ Սարգսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ, քանի որ տեխնիկայի գներն իրականից մի քանի անգամ բարձր է ներկայացրել՝ ՊՆ-ին հասցնելով մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարի վնաս: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր